Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսի»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
«Բարսելոնա»-ն պատրաստ է 35 մլն եվրո վճարել բրազիլացու տրանսֆերի դիմաց, մինչդեռ լոնդոնյան ակումբը պահանջում է 45 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Լուիսի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մյունխենի «Բավարիա»-ն:







































