Ստամբուլի Սիլիվրի արվարձանում՝ դատարանի շենքի առջև, իրադրությունն աստիճանաբար թեժանում է: Այնտեղ ընթերցվում է Թուրքիայում 2003-ին պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների դատավճիռները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Էրգենեկոնի» գործով մոտ 400 մարդ է անցնում՝ քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի դասախոսներ, պաշտոնաթող և գործող զինվորականներ, ոստիկաններ: Դատավարությունը շարունակվում է 2007 թվականից:
275 ամբաստանյալներից միայն 21-ն են արդարացվել: Մնացածը դատապարտվել են 1 տարուց մինչև ցմահ ազատազրկման:
Ընդդիմությունը «Էրգենեկոնի» գործը համարում է «կախարդների որս»՝ իշխանություններին մեղադրելով կեղծիքների մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հերքում է մեղադրանքները:
Հարյուրավոր մարդիկ շարունակում են գտնվել ոստիկանության կողմից շղթայված դատարանի շենքի առջև: Ագրեսիվ տրամադրություններով մի խումբ ցուցարարներ, որոնք դեմ են դատարանի որոշմանը, ընդհարվել են ոստիկանության հետ: Ի պատասխան՝ իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել:










































