Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ KIA-ի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ տեղեկությունների, վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































