Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է, որ ակումբի ղեկավարությունից պահանջել է վերանայել իր պայմանագրի պայմանները:
Իսպանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Մեսսին գոհ չէ պայմանագրի ֆինանսական պայմաններից և ցանկանում է ստանալ ավելի բարձր աշխատավարձ, քան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Նեյմարը:
Մեսսին հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ.:








































