Ազգային ժողովում այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ զրույցում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ եկաք և որոշեցիք, որ նախարարությունում բժիշկ մասնագետներ չպետք է աշխատեն: Դիտարկմանը՝ կարծում եք, որ պետք է մենեջերներ ու ֆինանսիստներ լինեն, ու նպատակադրված եք կրճատումներ անել, որի առնչությամբ դժգոհություններ են հնչում՝ նախարարը պատասխանեց, որ առաջին դժգոհությունը լսում է լրագրողներից. «Եթե լսեի այլոց, կբացատրեի իմ մոտեցումները: Ես չեմ լսել դժգոհություններ»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերածելու բժիշկներին ֆինանսիստների, նախարարն արձագանքեց. «Որ կվերածենք, կիմանաք, դեռ չգիտեմ՝ ինչպես»: Լրագրողի ճշտող հարցին, թե՝ կրճատվելո՞ւ են այդ բժիշկերը, թե՞ ոչ, Լ. Ալթունյանն պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրանք բժիշկներ են, էլի եմ ասում, որ անառողջ է, որ ֆինանսիստ աշխատում է բժիշկը, եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, մենք նրան կկրճատենք, եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատելու»:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ նախարարությունում նախարարը ռուսերենը հռչակել եք՝ որպես մայրենի լեզու ու, ըստ այդմ, որոշում է, թե ում կրճատել. անդրադառնալով այս դիտարկմանը՝ նախարարը հորդորեց չհավատալ այդ հայտարարություններին, հավաստիացնելով, որ դա սուտ է:
Հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կին, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը կարծես ևս ցանկություն չունի ձեզ հետ աշխատելու, չնայած, ինքն արձակուրդում է գտնվում՝ նախարարն այսպես պատասխանեց. «Ցավում եմ դրա համար»:
Դիտարկմանը, որ Ռ. Խաչատրյանի սենյակում փոխնախարարն է նստել, ու դա ակնարկ է, որ նրան քաղաքավարի դուրս եք հրավիրել, նախարարը պատասխանեց, որ փոխնախարարը նստած է իր սենյակում. «Սենյակը պատկանում է պետական գույքի կառավարման մարմիններին, չկա նախարարության մեջ Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ, սենյակը պատկանում է պետությանը, և այնտեղ նստում են պետական անձինք»:
Հարցին, թե՝ դուք ցանկություն ունե՞ք նրա հետ աշխատելու՝ նախարարը պատասխանեց, որ ինքը ցանկություն ունի աշխատել ցանկացած անձի հետ, որն օգուտ կբերի ընդհանուր գործին: Իսկ թե Ռ. Խաչատրյանը կբերի՞ օգուտ, նախարարն այս հարցին պատասխանեց. «Ես դեռ չեմ աշխատել նրա հետ, իմ օրոք ինքն արձակուրդում է եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































