Չինացի ցանցահենների APT1 խումբը 2012-ի դեկտեմբերին փորձել է կոտրել ԱՄՆ-ի պոմպակայաններից մեկի կառավարման համակարգը: Ցանցահենները չեն իմացել, որ սերվերն իրականում ոչ մի կապ չունի իրական արդյունաբերական էլեկտրոնիկայի հետ, այլ գործարկված է Trend Micro ընկերության կողմից՝ կիբեռհանցավորության ուսումնասիրման նպատակով: Այս մասին հայտնում է MIT Technology Revie-ն:
Փորձագետներին հաջողվել է ի հայտ բերել չարագործներին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ APT1 խումբը կապված է Չինաստանի բանակի հատուկ ստորաբաժանումների հետ:
Վերլուծաբանների նախկին զեկույցները վկայում են այն մասին, որ խմբի կողմից հարձակումների են ենթարկվել ողջ աշխարհում ավելի քան 140 կազմակերպություններ:









































