Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 93-ամյակին) Սվազի (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում բացվել է հայկական գերեզմանատուն։
Գերեզմանի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորել է տեղի գործարար Ֆեթհի Արասը։
Գերեզմանի բացման արարողությանը մասնակցել է 38 մարդ, այդ թվում նաև Զառա շրջանի ղեկավար Ջենգիզ Նահմանն ու Զառայի քաղաքապետ Սայըթ Ահմեթ Փալան, ինչպես նաև Պեդեր Զոհրաբ Ջիվանյանը։
Վերջինս թերթի հետ զրույցում կարևորել է գերեզմանատան բացումը՝ հայտարարելով, որ այդ արարողակարգի ժամանակ իրենք աղոթել են իրենց պապերի, հայրերի ու մայրերի հոգիների համար։












































