Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի տնօրենը մերժել է բնապահպանների հրավերը

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Մեկնարկած ծրագրով նախատեսվում է մարզում ստեղծել մի «Միություն», որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ:

Ծրագրի շրջանակներում, մեր կազմակերպությունը հուլիսի 15-ին դիմել էր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին և ընկերության արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին՝ օգոստոսի 8-ին ընկերությունում ղեկավարության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ հանդիպելու և հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Սակայն, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանից ստացվել է մերժողական պատասխան: Գլխավոր տնօրենը պատասխան նամակում նշել է, որ դեմ է ընկերության աշխատակիցների հետ կապված վերոնշյալ խնդիրները քննարկել մեր ծրագրի անձնակազմի հետ, պատճառաբանելով, որ նման հարցերում կողմնակի կառույցների միջամտությունն ընդունելի չէ իրենց համար:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանը տեղեկացնում է, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Արսեն Հայրապետյանին ուղղված իրենց նամակը մինչ օրս անպատասխան է մնացել:

Ստորև ներկայացնում ենք «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյանի նամակը ուղղված «Դանդի փրիշս մեթալս կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն պարոն Հրաչ Ջբրայանին:

«Հարգելի պարոն Ջաբրայան,

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի ստեղծելու Միություն, որը կզբաղվի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների, շահերի պաշտպանությամբ: Նշենք, որ հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում, որոնց ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել մինչ օրս:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում կարևորություն է տրվում ընկերության աշխատակիցների խնդիրների լուծման ու իրավունքերի պաշտպանության հարցերին, «Հանքարդյունաբերական ընկերությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանության միություն» ծրագրի անձնակազմն օգոստոսի 8-ին ժամը 11-ին մտադիր է այց կատարել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ` հանդիպելու ընկերության տնօրինության, աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչների հետ` հետագա հնարավոր համագործակցության շուրջ քննարկում կազմակերպելու նպատակով: Մեր կողմից նշված հանդիպման օրը Ձեզ հարմար չլինելու դեպքում, պատրաստ ենք այց կատարել Ձեր կողմից առաջարկվող և ընկերության աշխատանքային գրաֆիկին հարմարեցված մեկ ուրիշ աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին խնդրում ենք նախապես տեղեկացնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում