Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրաժարվել է Ուեյն Ռունիի տրանսֆերը վաճառել Լոնդոնի «Չելսի»-ին: Այդ մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբն Անգլիայի հավաքականի հարձակվողի տեղափոխության դիմաց առաջարկել էր 25 մլն ֆունտ:
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է շարունակել պայքարը Ռունիի տեղափոխության համար:
Անցած մրցաշրջանում Ռունին «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրեծ է 27 խաղ ու խփել 12 գոլ:









































