Անգլիայի առաջնությունը նույնպես ավարտվեց: Վերջին`38-րդ տուրում միանգամից 5 թիմ պայքարում էր Պրեմիեր լիգայում իր տեղը պահպանելու համար: «Բիրմինգհեմ»-ը, «Ուիգան»-ն ու «Բլեքփուլ»-ը ունեյին 39-ական միավոր «Վուլվերհեփթոն»-նն ու «Բլեքբըրն»-ը` 40-ական, և միայն «Վեսթ Հեմ»-ն էր, որ, անկախ վերջին խաղից, հրաժեշտ էր տվել Պրեմիեր լիգային:
Այսպիսով, «Ուիգան»-ը մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Սթոուք»-ի նկատմամբ ու փրկվեց: «Բլեքբըրն»-ը 2:3 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոն»-ին ու նույնպես փրկվեց, իսկ գայլերին փրկեցին «Մանչոսթեր Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը. չեմպիոնները 4:2 հաշվով պարտության մատնեցին «Բլեքփուլ»-ին, իսկ «խթաններ»-ն իրենց հերթին 2:1 հաշվով հաղթեցին «Բիրմինգհեմ»-ին: Հաջորդ մրցաշրջանում «Վեսթ Հեմ»-ի, «Բիրմինգհեմ»-ի և «Բլեքփուլ»-ի փոխարեն Պրեմիեր լիգայում հանդես կգան «ՔՓՌ»-ն, «Նորվիչ»-ն ու «Րեդինգ»-ը:
Առաջին հինգյակն ունի հետևյալ տեսքը.
1.«Մանչեսթեր Յունայթեդ» 80 մ.
2.«Չելսի» 71 մ.
3.«Մանչեսթեր Սիթի» 71 մ.
4.«Արսենալ» 68 մ.
5.«Տոտենհեմ» 62 մ.








































