Օգոստոսի 4-ին Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մտցվել է ԱՄՆ մեկնող ուղևորներին և ուղեբեռները առավել մանրակրկիտ ստուգելու ռեժիմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նման որոշումն ընդունվել է Վաշինգտոնի կողմից համապատասխան հարցում ստանալուց հետո:
Դա կապված է այն բանի հետ, որ ամերիկյան իշխանությունները «Ալ-Քաիդայի» կողմից ահաբեկչությունների իրականացման մտավախություն ունեն:
Միջազգային ահաբեկչական ցանցը, համաձայն ԱՄՆ հատուկ ծառայությունների ունեցած տվյալների, հարձակումներ է պատրաստում Հյուսիսային Ամերիկայում և արևմտյան մի շարք այլ երկրներում:










































