Երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր էջում տեղադրել է երկրպագուների կողմից պատրաստված մի տեսանյութ և իր գրառումով շնորհակալություն հայտնել նրանց. «Իմացա, որ երկրպագուներս միջոցառում են կազմակերպում ինձ նվիրված և ցանկանում են, որ ներկա գտնվեմ. քանի որ ուզում էի խուսափել ինձ վրա ավելորդ ուշադրությունից, ասացի, որ չեմ մասնակցի, որից հետո նրանք պատրաստեցին այս տեսանյութը, որն ինձ աննկարագրելի հուզեց: Սա ավելին է քան անակնկալը, սա աշխատանքիս լավագույն գնահատականներից է:
Կան երկրպագուներ և կան ԻՄ երկրպագուները` խելացի, շնորհալի, ստեղծագործ և նվիրված: Իմ ճանապարհի լավագույն ընկերները»:










































