Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ծրագրում են 24-72 ժամում իրականացնել «Մուսադան» միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ։
Այդ մասին հայտնել են հետախուզական վերջին տվյալներին ծանոթ երկու պաշտոնյաներ։ Նրանց խոսքերով՝ տվյալ եզրակացությունն արվել է արբանյակային լուսանկարների հիման վրա։
Դրա հետ մեկտեղ աղբյուրները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ են տեսել լուսանկարներում։ Պաշտոնյաները նաև մտավախություն են հայտնել, որ ԿԺԴՀ-ը կարող է հրթիռն արձակել լեռներում տեղակայած արձակման սարքերից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան սպառնացել է կանխարգելիչ հարված հասցնել Ճապոնիային և ԱՄՆ-ին։











































