Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ վերջին 14 տարում Թուրքիայի պաշտպանական ոլորտում ներդրվել է 35 միլիարդ դոլար։
Նրա խոսքերով՝ միայն վերջին ամիսներին հաստատվել են պաշտպանական ոլորտի 26 նախագծեր, որոնց իրագործումը գնահատվում է 4.1 միլիարդ դոլար։ Յըլդըրըմն ընդգծել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն ամերիկյան արտադրության F-35 կործանիչների առաջին խմբաքանակը կստանան 2018 թվականին.
«Այդ ինքնաթիռները սպառազինությունում կհայտնվեն ոչ թե 2021 թվականին, ինչպես ծրագրվել էր ավելի վաղ, այլ՝ 2018 թվականին։ Դա կմեծացնի Թուրքիայի պաշտպանական հզորությունը։ F-35 կործանիչների դետալների մի մասը կարտադրվի Թուրքիայում»։








































