Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ և լիազոր դեսպան Էրքան Օզորալի հետ։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը։ Թուրք դիվանագետը խոստացել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ թուրք-ադրբեջանական կապերի զարգացման համար, ինչը հատկապես վերաբերում է ռազմական ոլորտի համագործակցությանը։
Ապա թուրք դիվանագետն Ադրբեջանի պաշտպանության նախարարին ներկայացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Զաֆեր Օջաքին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանոըմ տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը և մի շարք այլ հարցեր։









































