«2009-2015թթ. Հայաստանի տնտեսությունը գումարային աճել է 8.5%, Վրաստանի տնտեսությունը` 29.6%, համաշխարհային տնտեսությունը` միջինը 16.9%: Ֆինանսների նախարար Արամյանի բացատրությունները երեկ անընդունելի էին, որովհետև միայն վերջին տարվա թիվն ասեց` մեր մոտ 3.2% է, Վրաստանում` 2.8%»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա` վիճակագրական վարչության հետ խնդիր կա, որը «խոստովանում է նաև վարչապետն ու կառավարությունը»: Հ. Բագրատյանի կարծիքով` Հայաստանում պետք է ինվենտարիազացիա անել, որովհետև հանրապետությունում պատկերն աղճատված է, իսկ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն ասում է` «ինձ ինչ տալիս են, այն էլ գրում եմ»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ երեկ ԱՎԾ պետը Եվրանեսթի թիվը ևս սխալ է ասել, քանի որ այնտեղ նշված է, որ ՓՄՁ մասնակցությունը ՀՆԱ-ում 27% է, իսկ Մնացականյանն իր նամակում նշել է 58.7%. «Իր խնդիրն արդեն եվրոպական կառույցների հետ է, ամեն անգամ էդ միջազգային կառույցներից մարդկանց բերում-տանում են քյաբաբ, խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում են էն թիվն, ինչ ուզում են ստանալ, հասկանո՞ւմ եք»:
Մանրմասները՝ տեսանյութում:









































