«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ Դավիդ Վիլյան լիարժեք կփոխարինի Ռադամել Ֆալկաոյին, ով ամռանը ՊՍԺ է տեղափոխվել:
«Ֆալկաոն հիանալի գոլեր է հեղինակում, և բոլորը թիմում աշխատում էին այն ուղղությամբ, որ փոխանցումներ կատարեն նրան: Իսկ Վիլյան հասուն ֆուտբոլիստ է, նա ավելի լավ է հասկանում խաղը, քան Ֆալկաոն:
«Բարսելոնա»-ի նման խաղ ցուցադրելու համար պետք է, որ թիմի կազմում հանդես գան Իսպանիայի, աշխարհի ու Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլիստները, օրինակ` Մեսսին»,- նշել է Սիմեոնեն:









































