Սաուդյան Արաբիան Սուդանի նախագահ Օմար Բաշիրի՝ Իրան ուղևորվող ինքնաթիռին թույլ չի տվել օգտագործել իր օդային տարածքը: Բաշիրին մեկնում էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու, տեղեկացնում է The Daily Star-ը:
Ինքնաթիռը վերադարձել է:
«Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են նախագահ Բաշիրի ինքնաթիռին թռչել երկրի օդային տարածքով »,-ասվում է Սուդանի նախագահի մամլո քարտուղար Էմադ Սաիդ Ահմեդի հայտարարության մեջ:
Բաշիրը այն 13 նախագահներից մեկն էր, որ հրավիրված էր Ռուհանիի երդման արարողությանը:








































