Էստոնական առաջին՝ ESTCube-1 արբանյակը դարձյալ խուսափել է տիեզերական աղբի՝ ռուսական հրթիռակրի բեկորի հետ բախումից, հաղորդել է ESTCube-1 նախագծի ղեկավար Մարտ Նոորման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նոորման, հղում անելով ամերիկացի մասնագետներին, հայտնել է, որ տիեզերական աղբի բեկորն անցել է արբանյակից 940 մետր հեռավորության վրա, ընդ որում՝ ուղեծրերը գտնվել են միմյանցից ընդամենը 6 մետր հեռավորությամբ:
ESTCube-1 փոքր արբանյակը 10 սմ-անոց 1,3 կգ-անոց «խորանարդ» է: Այն մշակել են Տարտուի համալսարանի ուսանողներն ու դասախոսները, և տիեզերք է արձակվել Կուրու տիեզերակայանից:









































