Beijing FangyuanChint Energy Technical CO.,LTD և Vm Energy LTD չինական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկա չորս տարում 150 մլն դոլար ներդնել Վրաստանի տարածքում նավթ ու գազ որոնելու և արդյունահանելու համար: Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալությունը, համապատասխան հուշագիրը Թբիլիսիում ներկայացրել են չինական ընկերությունների և Վրաստանի Գործընկերային հիմնադրամը:
Փաստաթղթի համաձայն՝ չինական կողմը նավթի ու գազի արդյունահանման հետազոտական աշխատանքներ անցկացնելու, բիզնես-պլան կազմելուպարտավորություն է ստանձնում, որից հետո վերջնական տեսքով կներկայացնի նախագագիծը։








































