Բելգիայի Գենտ քաղաքում բացվել է Wasbar հաստատությունը, որը ներառում է լվացքատուն և բար:
Wasbar-ը գործնականի և հանգստի ներդաշնակ համադրումն է: Քանի դեռ հագուստը լվացվում է, բարում կարելի է սուրճ և գարեջուր խմել՝ տեսադաշտից չկորցնելով լվացքի մեքենան:
Բար-լվացքատան հատուկ՝ տնային ներքին հարդարանքը այն մարդկանց համար է, ովքեր կցանկանային զգալ իրենց ինչպես տանը: Յուրաքանչյուր շաբաթ Wasbar-ում ելույթ են ունենում երաժիշտներ և դիջեյներ, հաղորդում է Kedem-ը:









































