Wednesday, 01 07 2026
13:00
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Վերարտադրության դիլեման

Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանին ներկայացնելով 2017 թվականի բյուջեի նախագիծը՝ հայտարարել է, որ 2017 թվականի համար փորձելու են ներկայացնել տնտեսական գործունեության նոր պլատֆորմ, որպեսզի գործարարը մաքսիմալ չճնշվի և կարողանա վերարտադրվել:

Հասկանալի է, թե ինչ է ասում Կարապետյանը: Նա ըստ էության արձանագրում է, որ չեն փորձելու գործարարության հետ հարաբերություններում գերնպատակ դնել հարկային հավաքագրումները, որպեսզի գործարարները չզրկվեն ռեսուրսներից և գեներատիվ հնարավորություններից: Սակայն 2017 թվականի համար կա ոչ միայն գործարարների վերարտադրության հնարավորությունների, այլ նաև իշխանության վերարտադրության խնդիր: Ինչքանով են այս խնդիրները իրար հետ համատեղելի:

Եթե խոսքը վերաբերում է այն գործարարների տնտեսական վերարտադրողականության կարողությանը, որոնք հենց իշխանություն են, ապա այստեղ ամեն ինչ պարզ է, և իսկապես՝ որպեսզի 2017-ին իշխանությունները կարողանան լուծել իրենց վերարտադրման խնդիրը, պետք է կարողանան նաև տնտեսական վերարտադրողականության բարձր մակարդակ ունենալ: Սակայն եթե կառավարության ղեկավարը խոսում է այն բիզնեսի մասին, որը իշխանական շրջանակներից չէ, որը հովանի չունի, չի օգտվում որևէ իշխանական կամ իշխանամերձ լծակներից և արտոնություններից, ապա այստեղ առաջանում է որոշակի կազուս:

Բանն այն է, որ այդ բիզնեսը վերարտադրողականություն կարող է ունենալ այն դեպքում միայն, երբ արտոնություններ չունենան այն բիզնեսները, որոնք սերտաճած են իշխանության հետ: Սակայն եթե այդ բիզնեսներն էլ արտոնություններ չունենան, ապա արդեն վերարտադրման խնդիրներ կունենան իշխանությունները, և 2017-ի ընտրությունները կարող են տապալվել: Այսպիսով՝ առկա է փակ շրջան:

Իսկ եթե խոսքը վերաբերում է վերարտադրողական հնարավորությունները ընդամենը առկա բիզնես-ստատուս քվոյի տրամաբանության շրջանակում հնարավորինս ընդլայնելուն, ապա այստեղ արդեն խոսք կարող է լինել ընդամենը այն մասին, որ կգծվի որոշակի շրջանակ այն գործարարների համար, որոնք իշխանական սերտաճման մեխանիզմի մեջ չեն: Նրանց համար գործունեության տիրույթները որոշակիորեն կարող են ավելացվել, բայց մինչև այնտեղ, որտեղ արդեն բիզնես-իշխանություն սերտաճման տիրույթներն են: Իսկ դա նշանակում է, որ փոփոխությունները և նոր տնտեսական պլատֆորմը կարող են լինել կոսմետիկ:

Օրգանականության հեռանկարի համար բիզնեսին վերարտադրողականության մեծ հնարավորություններ ընձեռող կառավարությունը հասարակությանը համոզիչ լինելու համար պետք է նաև նույնքան համոզիչ ցույց տա, որ իշխանության վերարտադրության խնդիր չկա: Կառավարությունը կարո՞ղ է ցույց տալ դա:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում