Ազգային ժողովում 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը կարծում, որ տնտեսական պասիվություն, ոչ թե ակտիվություն է սպասվում, նշեց. «Տնտեսական պասիվություն ասելով՝ նկատի ունենք հետևյալը. մեր պոտենցիալ տնտեսական աճի ցուցիչը, որը գնահատված է 4.4 տոկոս, ճեղքված է, պասիվությունը դրանով է պայմանավորված: 2017թ.-ը լինելու է վերականգնողական փուլ, բայց ամեն դեպքում դեռ ազդելու է ցուցիչի վրա: Ըստ էության, վերելք հնարավոր չէ, որովhետև կան ազդող գործոններ, բայց վերականգնելու ենք, մեր ողջ ջանքերը ուղղելու ենք վերականգնմանը»,- նշեց Վարդան Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































