Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցել է նորման 42 անգամ։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։ Նշվում է, որ նորման գերազանցվել է կրակների փառատոն Դիվալիի պատճառով, որի ժամանակ պայթեցվել են ճայթրուկներ, կատարվել հրավառություններ։
Նյու Դելիում մթնոլորտում PM10 մասնակիցների պարունակության ցուցանիշը հարավարևմտյան Ռամակրիշա Պուրամ շրջանում կազմել է խորանարդ մետրում 4273 միկրոգրամ, մինչդեռ նորման 100 միկրոգրամն է։ PM2,5 ցուցանիշը կազմել է խորանարդ մետրում 748 միկրոգրամ, մինչդեռ նորման 60 միկրոգրամն է։
Մասնագետները նշում են, որ օդում կախված մասնիկների բարձր պարունաությունը չափազանց վտանգավոր է մարդկանց համար, ովքեր տառապում են ասթմայով և սրտանոթային խնդիրներով, ինչպես նաև երեխաների ու տարեցների համար։








































