Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվել էր «Վիլհելմշավեն» թիմին: Հենրիխ Մխիթարյանը, ով շարունակվում է ապաքինվել վնասվածքից, հայտավորված չէր:
Դորտմունդյան ակումբը բացահայտ առավելություն ուներ ու կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Մեկական անգամ աչքի ընկան Կևին Գրոսկրոյցը, Մարվին Դուկշը ու Ռոբերտ Լևանդովսկին: Գոլերը խփվեցին միայն երկրորդ խաղակեսում:









































