Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի հերթական տուրում Մոսկվայի «Դինամո»-ն ընդունել էր Գրոզնիի «Տերեկ»-ին:
«Սպարտակ»-ից կրած ծանր պարտությունից հետո մոսկովյան ակումբը իր պատիվը վերականգնելու խնդիր ուներ, ինչպես նաև պետք էր վերականգնվել հոգեբանորեն:
Խաղը մեկնարկային կազմում սկսեց Հայաստանի հավաքականի ավագը` Ռոման Բերեզովսկին: Նա անառիկ պահեց սեփական դարպասը:
Խաղի միակ գոլը հեղինակեց Քրիստիան Նոբոան` 71-րդ րոպեին գրավելով «Տերեկ»-ի դարպասը:








































