Google կորպորացիան հայտարարել է, որ իր սոցիալական որոնման ծառայությունում հնարավոր է որոնումն իրականացնել 19 լեզուներով: Այս հնարավորությունը հասանելի կլինի հաջորդ շաբաթվանից:
Հիշեցնենք, որ սոցիալական որոնումը Google-ի կողմից ներդրվել է 2009թ.-ին: Սակայն մինչև այսօր այն բացառապես անգլերեն էր և հասանելի ԱՄՆ քաղաքացիներին:
Social Search ծառայության միջոցով հնարավոր է դարձել գտնել տեղեկություններ օգտատերերի ընկերների մասին հայտնի սոցիալական ցանցերում` Facebook, Twitter, Google Buzz և այլն: Սա հնարավոր է այն դեպքում, եթե օգտատերը հաշիվ ունի Google-ում: