Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկել է Սիրիայի հարցը։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։ Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնողն ամերիկյան կողմն է։ Լավրովն ու Քերին քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ուղիները` ներառյալ Հալեպում տիրող իրավիճակի կարգավորումը, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
Լավրովն ու Քերին քննարկել են նաև Եմենի ու Լիբիայի ճգնաժամերի կարգավորմանն աջակցելու հարցը, ինչպես նաև երկկողմ օրակարգի առանձին հարցեր։












































