Սիրիական ազգային ընդդիմությունը խոստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին աջակցել տեսուչներին, որոնք պետք է հետաքննեն Հան ալ-Ասալ քաղաքում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները:
Սիրիայի կառավարությունը հրավիրել է շվեդ պրոֆեսոր Օկա Սելսթրոմի գլխավորած փորձագետների խմբին այդ տեղեկատվությունը հետաքննելու համար: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարությունը մուտք է պահանջել նաև այլ տարածքներ, որտեղ ըստ սիրիական ընդդիմության պնդումների՝ իշխանությունները քիմիական զենք են կիրառել:
Հինգշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաղորդել էր, որ մոտ օրերս տեսուչները պատրաստվում են մեկնել Սիրիա:









































