«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը նշել է թիմի մարզիչ դառնալու դրական կողմերը:
«Երբ Դևիդ Մոյեսը զանգահարեց ինձ ու առաջրկեց թիմի մարզիչ դառնալ, անմիջապես մտածեցի, թե ինչպես մարզչական գործունեությունը կազդի ֆուտբոլիստի կարիերայիս վրա, քանի որ ցանկանում էի խաղալ ևս մեկ մրցաշրջան:
Այնուհետև խորհրդակցեցի այլ մարզիչների հետ և որոշեցի ընդունել առաջարկը: Ես չէի կարող բաց թողնել նման հնարավորությունը»,- Bild-ը մեջբերում է Գիգզի խոսքերը:
Հիշեցնենք` Ռայան Գիգզը համաձայնել է թիմում խաղալու հետ մեկտեղ նաև ակումբի մարզիչ լինել: Կիսապաշտպանը միշտ խաղացել է «կարմիր սատանաներ»-ի կազմում: Նա 941 հանդիպում է անցկացրել, 168 գոլ հեղինակել:






































