Tesco-ն՝ բրիտանական սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկը, հայտարարել է, որ այսուհետ «տղամարդկանց ամսագրերը» կվաճառվեն միայն 18 տարին լրացած դեռահասներին, իսկ խանութում դրանք կդրվեն հետևի վաճառասեղաններին՝ այնպես, որ գնորդը տեսնի ոչ թե շապիկը, այլ միայն անվանումը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, Tesco-ին հաջողվել է պայմանավորվել խոշորագույն ամսագրերի խմբագրությունների հետ, որ նրանց շապիկները, որոնց վրա սովորաբար պատկերված է մերկ կին, այսուհետ լինեն «ավելի համեստ»:
Ամսագրերը նման քայլի են գնացել հասարակական ճնշման ներքո. ավելի վաղ Բրիտանիայի խոշոր քաղաքներում տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ «սեքսիստական հրապարակումների» դեմ:







































