Շվեդական բնակչության ինտեգրման նախարար Էրիկ Ուլենհագը, որը կառավարությունում պատասխանատու է սեռական փոքրամասնությունների հարցերի համար, կմասնակցի շաբաթ օրը Ստոկհոլմում կայանալիք գեյ-շքերթին:
Նախարարը ելույթ կունենա նաև կառավարական վրանում, որը տեղադրվել է գեյերի այգու ժամանակավոր տարածքում՝ Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտի մոտ, որտեղ պետք է ընթանան տոնակատարությունները:
Գեյ-շքերթին կմասնակցի կառավարության ևս մեկ անդամ՝ ԵՄ-ի հետ կապերի համակարգող նախարար Բիրգիտ Ուլսոնը:







































