Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մահացել է արձակագիր Ռուբեն Հովսեփյանը

77-րդ տարում երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Հովսեփյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Ռուբեն Հովսեփյանը 1962-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1962-64-ին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66-ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69-ին` «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-75-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79-ին` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչ: 1982-ի հուլիսի 28-ից 1987-ը եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը: 1988-89-ին` ՀԳՄ քարտուղար: 1989-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիր, 1988-ից` ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981): 1975-ին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983-ին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է Ռ. Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1984-ին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս ընծայեց «Կարմիր որդան» ժողովածուն: 1985-ին «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Հովսեփյանի «Ապրիլ» ժողովածուն:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռ. Հովսեփյանը սցենար է գրել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա («Հայֆիլմ», 1985):

Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում