ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլից հարավ մահապատժի են ենթարկել առնվազն 65 մարդու։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով քուրդ քաղաքական գործիչ Հոշիյար Զեբարիին։
Զեբարիի խոսքով՝ մահապատիժն իրագործվել է 3 օր առաջ։ Նա նաև հավելել է, որ ահաբեկիչներն իրենց դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո սկսել են պատանդ վերցնել Մոսուլի մատույցների գյուղերի բնակիչներին։
Իր հերթին Նայնավա նահանգի իշխանության ներկայացուցիչ Աբդուլ Ռահման ալ-Վագան հստակեցրել է, որ սպանվածների մեծ մասը եղել են Իրաքի ոստիկանության աշխատակիցներ և կառավարակական բանակի զինվորներ։











































