ԱՊՀ-ի յոթ երկրների շուրջ 100 ինքնաթիռներ, ռադիոտեխնիկական զորքերի և հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումներ մասնակցում են Համագործակցության ՀՕՊ-ի միացյալ համակարգի վարժանքներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վարժանքները տեղի են ունենում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի օդային տարածությունում: Դրանցում գործի են դրված ռազմավարական ռմբակոծիչներ, Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, Սու-24, Սու-34, Սու-25 կործանիչներ, Մի-8 եւ Կա-27 ուղղաթիռներ:
Վարժանքների շրջանակներում նախատեսվում է փորձարկել ՀՕՊ-ի հերթապահ ուժերի գործողությունները ԱՊՀ-ի երկրների սահմանները խախտող օդանավերի դեմ։






































