WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը խոսել է գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի մասին, ով արդեն մոտ 1 տարի չի պաշտպանել չեմպիոնական գոտին:
«Հիմա ելքեր ենք փնտրում Կլիչկոյի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք երբեք չենք դիտարկի նրան չեմպիոնի կոչումից զրկելու տարբերակը, քանի որ նա WBC-ի լավագույն չեմպիոններից մեկն է:
Վիտալին մեր հպարտությունն է: Նա օրինակ է ծառայում աշխարհի բոլոր բռնցքամարտիկներին»,- հայտարարել է Սուլեյմանը:
Հիշեցնենք, որ Կլիչկոն աշխարհի չեմպիոնի կոչումը պետք է փորձեր պաշտպանել կանադացի բռնցքամարտիկ Բերմեյն Սթիվերնի դեմ մենամարտում, բայց Վիտալիի խնդրանքով մենամարտը հետաձգվեց:






































