Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նվագելու տարբեր գործիքներ ենք տեսել, նրանց հետ անցնելու ճանապարհ չունենք. Ո՞ւմ հետո կգործակցեն ազատամարտիկները 2017-ին ընդառաջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, վերջերս Զինված ուժերում տեղի ունեցան փոփոխություններ, նշանակվեց նոր նախարար, փոխվեց նաև Գլխավոր շտաբի պետը։ Ի՞նչ կարծիքի եք այս փոփոխությունների վերաբերյալ՝ հատկապես սահմանային վերջին լարվածությունների ֆոնին, երբ շատերը չեն բացառում պատերազմի վերսկսումը։

– Անկախ նրանից՝ նախարար կփոխվի, թե այլ անձ, բանակն իր գործառույթներն ու իր խնդիրներն ունի։ Այլ հարց է դրանք կազմակերպելն ու իրականացնելը։ Սա ոչ այնքան քաղաքական, որքան մեր երկրի, մեր ազգի անվտանգության հարցն է։ Բայց ամեն դեպքում ցանկալի կլիներ, որ պաշտպանության նախարարը կանգնած լիներ բանակի կայացման ակունքներում, տեղյակ լիներ դրա խնդիրներին. ես այդպես եմ պատկերացնում։ Աստված տա՝ այն մտավախությունը, որ մենք ունենք, չիրականանա։ Լավ կլիներ, իհարկե, որ այս փուլում բանակը զերծ մնար քաղաքական խաղերից, բայց վախենում եմ՝ այդպես չլինի։

– Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Դուք ևս մեկնել էիք առաջնագիծ, հավանաբար ծանոթ եք բոլոր այն բացերին, որ մենք ունենք։ Ի՞նչ եք կարծում՝ այս ընթացքում իշխանությունները դասեր քաղե՞լ են, և այդ բացերը լրացվո՞ւմ են։

– Գոնե այնքանով, որքանով իրազեկված եմ՝ այն, որ մերոնք կարողանում են նորմալ հետ մղել, ավելի կազմակերպված են՝ դա փաստ է։ Ամեն դեպքում ապրիլյան իրադարձությունները մեզ համար դաս եղան՝ թե՛ ամբողջ ազգի և թե՛ հատկապես բանակի համար։ Այլ հարց է, որ մենք հիմա ոչ միայն դեմքով պետք է շրջվենք դեպի բանակը, այլև գործնականում դա կիրառենք։ Ես միշտ ասել եմ՝ բանակն այն օրգանիզմն է, որ սնուցման խնդիր ունի, և մենք պետք է հզոր տնտեսություն ունենանք։ Հարցը ոչ միայն ժամանակակից զինտեխնիկայի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն է, մենք սկսած դպրոցից, աշակերտական սեղանից՝ այսօր պետք է զինվոր պատրաստենք, ոչ թե հոգեբանորեն ճնշված զինվոր ուղարկենք դիրքեր։ Բանակը մեր մի մասնիկն է, մեր երեխաներն են այնտեղ։

Ես ճանաչում եմ Սեյրան Օհանյանին որպես մարտական ընկերոջ. նա եղել է բանակի ակունքներում, հիմա ես չգիտեմ՝ այդ փոփոխությունն ի՞նչ կտա։ Քաղաքականություն են իրականացնում, պատասխանատվությունն իշխանությունն է կրում, և երևի նրանց համար ավելի տեսանելի է։

– Ի՞նչ եք կարծում՝ բանակցություններով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորման հնարավորություն դեռ ունի՞, թե ՞պատերազմին այլընտրանք չի մնացել։

– Ես դա ամեն դեպքում կապում եմ երկրի հզորության հետ։ Ուժեղների հետ են հաշվի նստում, մենք այսօր պետք է տնտեսապես հզոր լինենք՝ առաջին դեմքից սկսած. եթե հզոր լինենք, կապ չունեն երկրի չափերը, մեզ հետ հաշվի կնստեն։ Երբ ազգովի հոգով-սրտով հավատով լինես քո իշխանությունների նկատմամբ՝ ամեն բան հնարավոր է։ Բայց եթե իշխանությունները ընտրություններին ամեն մեթոդի դիմում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, էլ ինչպե՞ս վստահես, ինչպե՞ս շրջվես դեմքով դեպի իրենց։ Նույն բանն էլ Ադրբեջանում է, բռնապետություն է. եթե նման տնտեսությամբ իրենք ժողովրդավար առաջնորդ ունենային, մենք վաղուց տանուլ էինք տվել, և ոչ միայն Ղարաբաղը։

– Որպես «Ազատամարտիկների դաշինքի» անդամ՝ Ձեր անելիքները ո՞ր ոլորտում եք տեսնում։ Քաղաքական դաշտում մի շրջան բավականին ակտիվ գործունեություն էիք ծավալում, 2017-ին ընդառաջ՝ հնարավո՞ր է համագործակցեք որևէ ուժի հետ։

«Ազատամարտիկների դաշինքն» ի սկզբանե իր անելիքները տեսել է մեր բանակի աջակցության, համագործակցության հարցում, բայց, բնականաբար, որպես քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն այս պետության նկատմամբ, քաղաքական գործընթացներում էլ կունենանք մասնակցություն՝ թե՛ անհատական, թե՛ դաշինքների տեսքով։ Մենք որևէ մեկին չենք ծառայելու կամ որևէ քաղաքական ուժի չենք օգնելու իրենց խնդիրները լուծել, մենք մեր ժողովրդի հետ ենք լինելու։ Մենք մեր կյանքով ձեռք բերված հեղինակությունը կդնենք մեր երկրի պետականաշինության կայացման հարցում։

– Այս պահին տեսնո՞ւմ եք որևէ քաղաքական ուժ, որի հետ կարելի է համագործակցել։

– Հիմա քաղաքական դաշտն այնպիսի վիճակում է, որ քաղաքական գործիչները նույնիսկ չգիտեն՝ իրենք որտեղ են։ Երբ դաշինքներ ձևավորվեն, իրենց ծրագրերը ներկայացնեն՝ կորոշենք։ Նրանք, ովքեր միշտ խաբել են այս ազգին, մեր ժողովրդին ամեն անգամ ընտրությունից ընտրություն են իրենց մասին հիշեցնում, նրանց հետ անելիք չունենք. մենք տարբեր տեսակի նվագելու գործիքներ ենք տեսել ու արդեն հոգնել ենք։ Կձևավորվեն քաղաքական ուժեր, կլինեն խմբավորումներ, որոնց մենք կհավատանք ու կվստահենք ՝ նրանց հետ էլ կշարժվենք։ Այդ ժամանակ էլ ժողովրդին կասենք՝ այս քաղաքական ուժին մենք վստահում ենք, եկեք միասին ճանապարհ անցնենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում