Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում անցկացվող նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Միլանի «Ինտեր»-ի հետ: Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինյոյի սաների վստահ հաղթանակով:
Արդեն 15-րդ րոպեին Օսկարը բացել էր հաշիվը: 14 րոպե անց Էդեն Ազարը հաջողությամբ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
Օսկարի գեղեցիկ գոլը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:









































