Հինգ եվրոպական երկրներ՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, երկարացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը ևս 6 ամսով։ Այս մասին ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի առցանց պորտալում։
Սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդը ընդունել էր որոշում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով երկարացնելու հակառուսական պատժամիջոցները 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ՝ մինչ հաջորդ տարվա մարտ։
Հայտարարությունում ասվում է, որ հինգ երկրներ միացել են հակառուսական պատժամիջոցների երկարացմանը։ ԵՄ-ն, իր հերթին, ողջունում է այդ որոշումը։








































