Պակիստանյան Բելուջիստան նահանգի Կվետա քաղաքում ոստիկանական քոլեջի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 59 մարդ։ Եվս 116 մարդ վիրավոր է, որից 8-ը գտնվում են օրհասական վիճակում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Բելուջիստանի ՆԳՆ ղեկավար Սարֆրազ Բուգտին հայտնել է գրոհայինների դեմ գործողության ավարտի մասին այն բանից հետո, երբ երեք հարձակվողները ոչնչացվել են։ Ազատ է արձակվել ավելի քան 250 պատանդ։ Նրա խոսքով՝ գրոհայինների մարմիններին ամրացված են եղել մահապարտի գոտիներ։
Պատկան մարմինները ենթադրում են, որ հարձակումը կարող էին իրականացրած լինել «Թալիբանի» հետ կապված «Լաշկար-ե Ջանգվի» խմբավորման անդամները։












































