Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Կարեն Կարապետյանն ասաց, որ պատճառը կլինեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն

Հարցազրույց տալով մի քանի հեռուստաընկերությունների՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով կառավարության պատասխանատվության մասին հարցերից մեկին քաղաքական հենարանի բացակայության կոնտեքստում՝ արեց բավականին ուշագրավ մի շեշտադրում: Նա հիշեցրեց, որ իրեն այդ պաշտոնին հրավիրել են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն:

Կարապետյանն, իհարկե, հայտարարեց, որ դրանից իր պատասխանատվությունը չի նվազում և չի խուսափում, սակայն ակնհայտ էր, որ նա ակնարկում է խնդրի բուն համատեքստը: Իսկ դա այն է, որ Կարեն Կարապետյանը հստակ մատնանշել է կառավարության գործունեության հաջողության կամ արդյունավետության բուն խնդիրը: Ասինքն՝ եթե մի բան չստացվի, ապա պատճառը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են, քանի որ ոչ թե ինքն է եկել և նրանց առաջարկել ինչ-որ բան, այլ նրանք են ինչ-որ բանի համար իրեն հրավիրել:

Սա, իհարկե, ակնհայտ իրողություն է, որը ոչ թե լուծում է կառավարության վրայից պատասխանատվությունը հանելու խնդիր, այլ պարզապես այդ իրողության գիտակցումը առավել հստակ է դարձնում իրավիճակի հանրային գնահատականի հարցը, որպեսզի նոր կառավարությունը չդառնա ընդամենը հին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի քավության հերթական մի նոխազ:

Կարեն Կարապետյանը ինքնապաշտպանության բնազդով և գիտակցմամբ ակնարկում է հենց այդ հանգամանքը, ինչը բացարձակ իրականություն է: Այլ հարց է, թե այդ իրականությունն ինչպես է կարգավորվում արդեն Սերժ Սարգսյան-ՀՀԿ տիրույթում:

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարության մոտ չի ստացվելու ոչինչ, եթե նա չի վայելում խորհրդարանական մեծամասնության հավանությունը այն քայլերում, որոնք ոչ պոպուլյար են լինելու հենց այդ իսկ մեծամասնության համար, որ կազմված է Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում անձնական ահռելի շահեր հետապնդող մարդկանցից:

Հարց է առաջանում` այս մարդիկ գնալու են իրենց իսկ շահերի դե՞մ: Այդ դեպքում ի՞նչ կարիք կար գնալ և վարչապետ բերել Ռուսաստանից, եթե նույնը կարող էին անել ցանկացած կառավարության պարագայում, որովհետև կառավարությունը հաշվետու է խորհրդարանական մեծամասնությանը: Կնշանակի, այս մարդիկ պատրաստ չեն գնալ իրենց իսկ շահերի դեմ: Այդ դեպքում հարց է առաջ գալիս՝ իսկ Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է այդ մարդկանց «ուղարկել» իրենց իսկ շահերի դեմ, ստիպել, որ նրանք խաղան խաղի նոր կանոններով, որոնց մասին խոսում է Կարեն Կարապետյանը:

Սա առանցքային խնդիրն է, քանի որ կառավարման համակարգի օպտիմալացումը ընդամենը հավասարազոր է լինելու, այսպես ասած, շնչուղիները բացելուն, որ մի քիչ օդ գնա թոքեր: Սակայն օրգանիզմը չի կարող միայն օդով ապրել: Շնչահեղձ լինելու պարագայում օդը իսկապես կյանք է, սակայն երբ կյանքը կա, օրգանիզմը ուզում է այլ բաներ էլ՝ օդից բացի: Ահա օդից բացի այլ բաների համար պետք են խաղի այլ կանոններ՝ պետական համակարգի կրճատումներն ու խնայողությունները արդեն ոչինչ են այդ՝ այլ կարիքները բավարարելու համար: Հակառակ դեպքում օրգանիզմը շնչահեղձ չի լինի, բայց կլինի սովամահ:

Այստեղ է, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պետք է գնա ինքն իր դեմ, և այստեղ է, որ հարցը մնում է օդից կախված, ինչն էլ Կարեն Կարապետյանին ստիպում է հիշեցնել, որ իրեն հրավիրել են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում