Թուրքիայի ռազմաօդային ուժերը պատրաստ են Իրաքի Մոսուլ քաղաքում օդային գործողություններ իրականացնել: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ Անկարան չի կարող չեզոք արձագանքել իրավիճակին հարևան Իրաքում և չի կարող ոչինչ չանել զանգվածային սպանությունների ֆոնին: Յըլդըրըմի խոսքով՝ «անհրաժեշտության դեպքում Թուրքիան միջոցներ կձեռնարկի»:








































