Աֆղանստանում հողատարածքները, որտեղ ափիոնի կակաչ է աճեցվում, 2015 թ. համեմատ ավելացել են 10%-ով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչության զեկույցը:
Զեկույցում ասվում է, որ այս ցուցանիշը վկայում է արտադրության մինչև 43%-ով հնարավոր աճի մասին, ինչը կազմում է 4 600 տոննա: 2015 թ. ափիոնի արտադրությունը կազմել է 3 300 տոննա:
«Աճեցման տարածքներն այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 10%-ով՝ 183 000 հա-ից մինչ 201 000 հա»,- ասվում է Աֆղանստանի թրմրանյութերի դեմ պայքարի հարցերով նախարար Սալամաթ Ազիմիի հայտարարության մեջ, որը նա արել է ՄԱԿ-ի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:








































