Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչ անել օլիգարխիայի կուտակածի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարելով, N-երորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով` կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Այս մասին երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ «քրեականացված են բոլոր բաները, որոնք անում են մեր չինովնիկները»:

Մենաշնորհների և օլիգոպոլ գոյացությունների դեմ պայքարը Հայաստանում հայտարարված է արդեն մի քանի տարի, սակայն տեղից շարժվում է միայն ճառերում: Այդուհանդերձ, մի պահ փորձենք ենթադրել, որ ճառերից հետո իշխանությունն անցել է գործի և իսկապես պայքարում է օլիգոպոլիաներին և մոնոպոլիաներին օրենքով պաշտպանված մրցակցային դաշտ բերելու համար: Դժվար է դա պատկերացնել, սակայն փորձենք:

Եվ այսպես, օլիգարխիան գալիս է օրենքի դաշտ, բիզնեսը տարանջատվում է իշխանությունից՝ իշխանավորները իրենց բիզնեսն են թողնում, բիզնեսմենները թողնում են իրենց պաշտոնները, ստեղծվում է, ըստ էության, սահմանադրական մի վիճակ: Այդ վիճակը, սակայն, չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Այսինքն՝ այդ վիճակն ինքնին չի կարող հանդիսանալ զարգացման գրավական: Բանն այն է, որ այս ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակում մի քանի շրջանակների, այսպես ասած՝ «կլաստերների» ձեռքում: Այստեղ կենտրոնացած է մեծ քանակի կապիտալ և ռեսուրսներ: Կուտակման ճանապարհները տարբեր են եղել, սկսած առաջին միլիոնի դիլեմայից, մինչև հետագա միլիոններ կամ միգուցե միլիարդներ, ինչպես ասվում է որոշ մարդկանց դեպքում: Ինչքան էլ տեղի ունենա սահմանադրական հարթեցում և մրցակցայնացում, առաջանում է մեկնարկային պայմանների խնդիր, որում բնականաբար առաջատարը, ընդ որում՝ անվիճելի, բացարձակ առաջատարը հանդիսանում են քրեաօլիգարխիկ տնտեսության «կլաստերների» ներկայացուցիչները:

Մինչ այդ, ընդհանրապես հարկ է նկատել, որ կապիտալի ուժն ու իշխանությունն աշխարհում անտեսելն անհնար է բոլոր երկրներում, անգամ սահմանադրական և իրավական: Ի վերջո, կան օբյեկտիվ իրողություններ, հատկապես տեխնոլոգիաների զարգացածության դարում, որտեղ կապիտալը մեծ հնարավորություններ է տալիս հանրային կյանքի վրա ազդելու համար: Այդ տրամաբանության մեջ տեղավորվում է նաև տնտեսվարումը: Կապիտալի գերկուտակումը Հայաստանում մի շարք մարդկանց հնարավորություն է տալիս ցանկացած բիզնեսի հարցում ունենալ պոտենցիալ մրցակիցներին, այսպես ասած, հենց «օրորոցում խեղդելու» հնարավորություն: Այսինքն, եթե ստեղծվում է տնտեսական և քաղաքական իրավահավասարություն, միևնույն է՝ առաջանում է տնտեսագիտական չգրված կանոնների համաձայն մրցակիցներին կապիտալի ուժով չեզոքացնելու խնդիր: Ու քանի որ Հայաստանում գերկուտակումը կամ կապիտալի բևեռացումը բավական մեծ ծավալների է հասել, այդ խնդիրը, հետևաբար, բավական սուր է արտահայտվելու, սովորականից ավելի սուր:

Այսինքն՝ մրցակցային հավասար միջավայրը Հայաստանի դեպքում արդեն շատ ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական ստեղծագործական պոտենցիալը բացելու և զարգացման հիմքում դնելու համար: Հայաստանի համար այսօր հրատապ է բևեռացված կապիտալի կարգավորման մեխանիզմների մշակումը, առանց որի զարգացումն անհնար է անգամ բյուրեղյա մաքրության մրցակցա-իրավական միջավայր ձևավորելով: Իսկ ինչպե՞ս կարգավորել այդ կապիտալի վարքը: Դա, իհարկե, ամենաբարդ հարցն է, որովհետև այստեղ իրավիճակը շատ մոտենում է «կուլակաթափության» խնդրին:

Այն, որ Հայաստանում շատ ոլորտներում անհրաժեշտ է ազգայնացման գործընթաց՝ Հայաստանի ներկայիս վիճակից ավելի ու ավելի անայլընտրանք է դառնում: Պետք է քննարկվի իհարկե, թե ինչ ծավալներ պետք է ունենա ազգայնացման գործընթացը, որ ոլորտներում ինչ մասնակցություն պետք է ունենա հանրությունը՝ ի դեմս պետության: Այստեղ յուրաքանչյուր ընկերության առումով անհրաժեշտ է կոնկրետ որոշում: Սակայն հարցը հենց այն է, թե ինչպիսին պետք է լինի փոխհատուցումը: Հայաստանում մասնավորեցման և սեփականաշնորհման գործընթացը տեղի է ունեցել ակնհայտ հանցագործություններով: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ ամենի արդյունքում ձևավորվել են կարծր իրողություններ: Այդ իրողությունները քանդելը կարող է հանգեցնել թեկուզ ժամանակավոր տնտեսական ցնցումների: Այդ ցնցումների ուժը հաշվարկելը չափազանց բարդ ու դժվարին գործընթաց է, որովհետև սխալ հաշվարկելու դեպքում հնարավոր է ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանել:

Բանը, սակայն, միայն ազգայնացման անհրաժեշտությունը չէ: Խնդիրը ընդհանրապես առկա է հասարակությանը տնտեսվարման, ներդրումների հնարավորություններ ապահովելու տեսանկյունից: Ինչպե՞ս անել, որ կապիտալն իրենով չխեղդի այլոց: Չէ՞ որ կարող են լինել ավելի հնարամիտ, ճկուն և շնորհալի բիզնեսմեններ, որոնք սակայն կապիտալի հետ անհավասար մարտում տանուլ տան հիմնավորապես՝ անգամ օրենքով բոլոր պայմանների հավասարությունն ապահովելու դեպքում: Տնտեսությունն այս տեսանկյունից է նուրբ երևույթ, որ գրված օրենքներից զատ, ենթակա է նաև չգրված օրենքներին: Այ հենց դա է խնդիրը՝ ինչպես գրված օրենքներով կարգավորել չգրվածներն այնպես, որ մի կողմից ցնցում առաջացնող կուլակաթափություն չլինի, մյուս կողմից էլ կուտակված կապիտալը չշարունակի խեղդել այլոց հնարավորությունները: Հակառակ դեպքում, ոչ մի նշանակություն չկա մրցակցային հավասարության ապահովման մեջ, որովհետև արդեն իսկ կա մեկնարկային անհավասարության ցցուն իրողություն:

Հայաստանը ոչ թե վաղ թե ուշ կանգնելու է այս իրողության առաջ, այլ արդեն իսկ կանգնել է: Սրա առաջ կանգնելու էր Հայաստանը նաև իշխանափոխության դեպքում: Ցանկացած իշխանություն Հայաստանում բախվելու է այս խնդրին: Սակայն առ այսօր մեխանիզմների հարցում շրջակայքը աչքի չի ընկնում առատ առաջարկություններով: Մինչդեռ պետականության կայացման գործընթացի հաջորդ քայլը Հայաստանում որևէ մեկին չի հաջողվելու անել, Հայաստանին չի հաջողվելու անել, եթե գոնե բանաձևի տեսքով չգտնվեն այս հարցերի պատասխանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում