Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Մոսուլի համար պայքարը թեստ է Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության համար. Le Monde

Իրաքում Մոսուլի համար պայքարը թեստ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության համար՝ գրում է Le Monde թերթի թղթակից Մարի Ժեգոն։

Թուրքիայի առաջնորդը խոստացել է գործել՝ տեսնելով, թե ինչպես է իր երկիրը կողքից նայում, թե ինչ է կատարվում Իրաքի հյուսիսում։

«Մենք չենք սպասի՝ մինչև խնդիրները գան և թակեն մեր դռները, մինչև ահաբեկիչները գան և զավթեն մեր հողերը։ Մենք կգնանք նրանց հետ կռվելու այնտեղ, որտեղ գտնվում են»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն Իրաքում իրեն դրսևորում է որպես «սունի արաբ եղբայրների» և «թուրքմեն եղբայրների» պաշտպան։ Թերթի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդը մի քանի օրվա մեջ արդեն երկու անգամ քննադատել է 1923թ. Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը ստորագրել են Թուրքական Հանրապետության հիմնադիր հայրերը։

«Թուրքիան չի կարող մնալ ստատուս քվոյի վիճակում։ Մենք կա՛մ կհաղթենք շնորհիվ մեր քաղաքականության, կա՛մ կդատապարտվենք սահմանափակման»,- ասել է երկրի նախագահը։

Թուրքական Sabah կառավարամետ թերթի խմբագրական հոդվածի հեղինակ և նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը հոկտեմբերի 2-ին իր սյունակում հիշեցրել է՝ «Իրաքի հյուսիսը և Սիրիան մեր հետնաբակն են»։ Մարի Ժեգոն կարծում է, որ սյունակագիրն այստեղ օրինակ է վերցնում Ռուսաստանից, որը մարդկանց ստիպում է հավատալ այն գաղափարին, թե հետխորհրդային տարածքը իր ազդեցության բնական գոտին է։

Նախկին կայսերական հողերի վրա վերահսկողություն հաստատելը «նեոօսմանյան» արտաքին քաղաքականության հիմնաքարն է եղել, որին ձգտել է նաև նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Նա կառավարության ղեկավարը չէ 2016թ. մայիսից, բայց նրա գաղափարները մնացել են։

Շուտափույթ կերպով հաշտվելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե պատրաստ է Մոսկվայի նման խաղարկել Իրաքի թուրքմենների և սունիների պաշտպանության քարտեզը՝ պատրաստ լինելով արդարացնել Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժումը։

Իրաքի Էրբիլ քաղաքի Թուրքիայի նախկին հյուպատոս Այդըն Սելչենի կարծիքով՝ Էրդողանը տեսնում է, որ Պուտինը և Ասադը գործում են, նա տեսնում է, որ միջազգային հանրությունը մատնված է անգործության, ուստի ինքն իրեն հարցնում է՝ «Իսկ ինչո՞ւ ոչ՝ ես»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում