Եվրախորհուրդը հինգշաբթի Բրյուսելում ընդունել է միգրացիայի հարցերով ամփոփիչ փաստաթուղթ, որը որպես առաջնահերթություն դիտարկում է արտաքին սահմանների պաշտպանության ուժեղացումն ու վերահսկողությունը միգրացիոն հոսքերի նկատմամբ։
Մասնավորապես, Եվրախորհուրդն արտաքին սահմանները հատող բոլոր ճանապարհորդների համակարգային վերահսկողության ուժեղացմամբ՝ Սահմանների մասին վերանայված Շենգեն օրենսդրության շուտափույթ ընդունման և մինչև 2016 թվականի ավարտը մուտքի-ելքի համակարգին առնչվող դիրքորոշման որոշակիացման կոչ է արել։
Եվրոպացի առաջնորդները նաև ակնկալում են Եվրահանձնաժողովից ճանապարհորդների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի ստեղծմանն ուղղված առաջարկ։
Ինչ վերաբերվում է միգրացիոն հոսքերին՝ հանձնարարություն է դրվում կանխելու անօրինական միգրացիան կենտրոնական միջերկրածովյան երթուղով, վերահսկողության ուժեղացումն արևելյան միջերկրածովյան երթուղով և զգոնության պահպանումն այլ երթուղիների նկատմամբ։








































