ԵՄ երկրները Բրյուսելում գագաթնաժողովի արդյունքներով Սիրիայի հարցով պատժամիջոցներ չեն ընդունել Ռուսաստանի ու Սիրիայի իշխանությունների դեմ՝ չհիշատակելով նման հնարավորությունն ամփոփոիչ փաստաթղթի տեքստում։
Գագաթնաժողովի նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևի նախագծում դիտարկվում է Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ ԵՄ աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ ԵՄ խոշոր երկրներն աջացում են հայտարարությունում հիշատակմանը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ներմուծման հնարավորության մասին, սակայն փաստաթղթի համաձայնեցման համար կոնսենսուս է անհրաժեշտ։
«Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի հարձակումները Հալեպում քաղաքացիական անձանց վրա։ Այն կոչ է անում նրանց վերջ դնել բռնությանն ու անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահվելու անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն Հալեպում և երկրի այլ հատվածներոմ»,-ասվում է փաստաթղթում։









































