Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցող իրաքյան ստորաբաժանումները հայտարարել են, որ քաղաքում գտնվում է ԴԱԻՇ-ի 5000-6000 զինյալ։
Ավելի վաղ իրաքյան հետախուզությունը հայտնել է, որ Մոսուլում կառավարական բանակին ու քուրդ աշխարհազորայիններին դիմակայում է ԴԱԻՇ-ի 3000-9000 զինյալ։
Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին։ Ցամաքային ռազմական գործողությանը նախորդել են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի հասցրած ավիահարվածները։
Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցում են ավելի քան 60.000 մարդ։










































