Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արևմուտքն այսօր չի հետաքրքրվում ԼՂ հարցի լուծմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետազոտական ծրագրի տնօրեն Ալեքսանդր Ռաարը


– ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդընը ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառի առաջնահերթություններից առանձնացրել է նաև ԼՂ հարցը և նշել, որ ժամանակն է, որպեսզի կողմերը համաձայնության գան հիմնական սկզբունքների շուրջ և աշխատեն խաղաղ համաձայնագրի վրա: Պարոն Ռաար, Ձեր գնահատմամբ, այդ պահը եկե՞լ է:


– Շատ դժվար է ասել. բոլորն էլ ցանկանում են պրոցեսը տանել իրենց ցանկալի ուղղությամբ, բայց կան հազարավոր այլ հակամարտություններ, որոնք լուծվում են այս ընթացքում, Եվրոպան այսօր իր հիմնական ուշադրությունը սևեռել է Հյուսիսային Աֆրիկայի վրա, քննարկվում են ռուս-գերմանական հարաբերությունները, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում այսօր ավելի շատ մերձդնեստրյան հակամարտությունն է, քան ղարաբաղյան: Իհարկե, Հայաստանում և Ադրբեջանում կարծում են, որ ղարաբաղյան խնդիրը հետաքրքրում է ամբողջ աշխարհին, բայց դա այդպես չէ, այսօր Արևմուտքում շատ քչերն են զբաղվում և հետաքրքրվում այդ հակամարտությամբ:


– Իսկ կարելի՞ է ասել, որ ներկայիս ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է միջազգային գերտերություններին, որը պահպանելով` նրանք զուգահեռ լուծում են իրենց հուզող այլ խնդիրներ:


– Եթե այդ ստատուս քվոն նշանակի, որ պատերազմ չի լինի, ապա, իհարկե, այն այս պահին ձեռնտու է, քանզի Հարավային Կովկասի տարածքով կարելի է անցկացնել Nabucco գազատարը: Այսօր շատ մեծ հույսեր են կապվում այդ գազատարի շինարարության հետ, քանզի այն մեծ ծավալների գազ է մատակարարելու, որի կարիքը մենք բոլորս ունենք: Գերմանիային այդ գազը շատ անհրաժեշտ է, քանզի մենք դադարեցնում ենք ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մենք չենք ցանկանում գազ ստանալ միայն Ռուսաստանից, այլ նաև Ադրբեջանից, Թուրքմենստանից, ուստիև պետք է կառուցել Nabucco-ն, ինչը, սակայն, շատ դժվար կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդհատ լարվածություն, հակամարտ իրավիճակ լինի, և տարածաշրջանը կանգնած լինի պատերազմի եզրին: Իսկ քանի որ այս վիճելի հարցի լուծումն այս պահին գտնել հնարավոր չէ և այն պետք է հետաձգել մինչև ապագա ինչ-որ ժամանակ, պատերազմը բացառելու համար Արևմուտքը պետք է ձգտի ստատուս քվոն պահպանել: Արևմուտքը, միևնույն ժամանակ, հասկանում է, որ այս հակամարտությունը չի լուծվի, եթե ստատուս քվոն հավերժական լինի, այդ իսկ պատճառով ինչ-որ լուծում, այդուամենայնիվ, պետք է, որը, սակայն, այսօր չկա, որովհետև կան այլ լուրջ խնդիրներ:


– ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ողջամիտ փոխզիջումներով և ընդգծել է, որ 2009թ. Աքվիլայում մշակված և կողմերի ընդունած բանաձևը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա, հենց նման փոխզիջումներ է ենթադրում: Ձեր գնահատմամբ, Աքվիլայի բանաձևը կարո՞ղ է ողջամիտ լուծման տարբերակ հանդիսանալ:


– Կարծում եմ` փոխզիջումային որոշման հանգելու նախադրյալներ դեռևս չկան. ես դա չեմ տեսնում: Կան երկու տարբեր դիրքորոշումներ` Հայաստանի և Ադրբեջանի միմյանցից խիստ տարբերվող դիրքորոշումները, ինչը բնավ թույլ չի տալիս հասնել կոնսենսուսի: Իհարկե, պարոն Բորդյուժան ճիշտ է: Յուրաքանչյուր կոնսենսուս, յուրաքանչյուր փոխզիջումային լուծում պետք է ընդունելի լինի երկու հակամարտող կողմերի համար էլ, հակառակ դեպքում որևէ լուծում չի լինի և որևէ բանաձև չի ընդունվի: Ռուսաստանը, ինչպես և Միացյալ Նահանգները, Եվրամիությունը` Ֆրանսիան և Գերմանիան, ձգտում են որոշակի ազդեցություն ունենալ, որպեսզի փոխհամաձայնեցված որոշում կայացվի:


– Պարոն Ռաար, այս հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ Հայաստանի արտգործնախարարն իրար հաջորդող այցեր է կատարում Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Ձեր կարծիքով, կա՞ այստեղ որևէ կապ և հնարավո՞ր է, որ Արևմուտքն, այնուամենայնիվ, ցանկանում է որևէ լուծման հասնել:


– Ամեն մի երկիր կարող է իր արտգործնախարարին տարբեր երկրներ ուղարկել, Ադրբեջանն էլ է իր նախարարներին ուղարկում արևմտյան երկրներ, բայց դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան կարելի է ակնկալել: Օրինակ` Արևմուտքն անցած տարի ցանկանում էր դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի վրա` սկսելով հայ-թուրքական գործընթացը: Բայց դա չստացվեց, քանզի երկուստեք կային խնդիրներ` Հայաստանը պահանջում էր Հայոց ցեղասպանության ճանաչում, Ադրբեջանն էլ նեղացավ Թուրքիայից: Հայ-թուրքական սահմանի բացումն իրապես դրական կազդեր տարածաշրջանի վրա, և այլ իրավիճակ կստեղծվեր: Արևմուտքում շատ են զղջում դրա համար, քանզի իրավիճակը տարածաշրջանում նորից մնաց նույնը: Սակայն քանի որ Nabucco-ի հետ կապված լուրջ ծրագրեր կան, կարծում եմ, որ սահմանի բացումը և կողմերի դիրքորոշումների մեղմացումը առաջին պլան կմղվի: Վերադառնալով այդ այցելություններին և հանդիպումներին` պետք է նշեմ, որ դրանք արդեն 20 տարի է` շարունակվում են: Իհարկե, տարածաշրջանում հասկանում են, որ հարցի լուծման բանալին Միացյալ Նահագներում է, բայց լուծման կարելի է հանգել միայն փոխադարձաբար ընդունելի փոխզիջումների միջոցով: Միշտ էլ կարելի է մտածել, որ լուծման նոր բանալի կգտնվի, բայց այսօր տպավորություն է, որ դեռևս ստատուս քվոն պահպանվում է և խնդիրը դոփում է տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում