Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հոկտեմբերի 18-ին Սիրիայի ապագայի վերաբերյալ բանակցություններ է սկսելու Թուրքիայի, Իրանի ու Սաուդյան Արաբիայի հետ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին.
«Վաղը մենք ձեռնամուխ կլինենք Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին, որպեսզի սկսենք մտածել Սիրիայում հակամարտությունից հետո հաջորդ օրվա մասին»։








































